Սիլվա հակոբյան. «Մեծ անհամբերությամբ եմ սպասում այն օրվան,երբ կյանքս կլցվի լիարժեք երջանկությամբ»

Երգչուհի Սիլվա Հոկբյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորեձլով փոքրիկներին՝ գրել է.

«Մեծ անհամբերությամբ եմ սպասում այն օրվան,երբ կյանքս կլցվի լիարժեք երջանկությամբ։Երբ մի փոքրիկ մարդուկի շուրթերից լսելով «մամա» բառը, աշխարհն իմը կդառնա։Երբ վերջապես կհասկանամ,թե որն է յուրաքանչյուր կնոջ իրական առաքելությունն այս կյանքում։ Ու միայն այդժամ կիմաստավորվի կյանքս ու կրկին անգամ կհամոզվեմ նրանում,որ մարդու իսկական հարստությունն ու լավագույն ստեղծագործությունն իր երեխաներն են։

Իմ կյանքի 3 արև՝ Անուլիկ,Վալիկ և Լիկա,շնորհակալ եմ,որ դուք կաք։Ձեր շնորհիվ ոչ միայն մանկանում եմ ու լցվում ջերմությամբ,այլ նաև զգում եմ թե ինչ ասել է մայրական բնազդը։Մեր կյանքը սկսվում է հենց ձեր ծննդով։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը... »:

Լուսանկարները՝ Սիլվա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից