Կայացավ Շուշաննա Թովմասյանի, Էմիլ Գալստյանի և այլոց մասնակցությամբ «Կարմիր գլխարկը» ներկայացման պրեմիերան

Երեկ՝ հունիսի 1-ին, «Թատրոն 32»-ում կայացավ Շուշաննա Թովմասյանի, Էմիլ Գալստյանի, Ագնես Շահնազարյանի, Խաչատուր Առաքելյանի և այլոց մասնակցությամբ «Կարմի գլխարկը» մանկական ներկայացման պրեմիերան:

Անմիջական միջավայրում երեխաները համակ ուշադրությամբ հետևում էին ներկայացման ընթացքին ու միմիյանց հերթ չտալով պատասխանում դերասնների տված հարցերին:

Կարեն Բաբաջանյանի բեմադրած տարբերակում առկա են ժամանակակից երգեր ու տեխնոլոգիաներ։ Փոփոխված տարբերակով ներկայացվեց Լիլիթ Հովհաննիսյանի ու Նանուլի «Քո տիկնիկն եմ» երգը :)

Կարեն խոստովանեց, որ հաշվի են առել նաև կոմերցիոն մասը։

Կարմի գլխարկի դերում հանդես եկող Շուշաննա Թովմասյանը ասել է, որ շատ հուզված ու ոգևորված է: Առաջին անգամ թատրոնի բեմում գտնվող դերասնուհին կարողացավ պատվով դուրս գալ իրեն վստահված գործի տակից :)

Չար կախարդի դերում հանդես եկող դերասան Էմիլ Գալստյանը նախկինում մանական այլ ներկայացումներում խաղալու առիթ ունեցել է, ինչի արդյունքում էլ երեխաների հետ աշխատելու փորձ ունի: