Աիդա Սարգսյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան :)

Երգչուհի Աիդա Սարգսյանի դուստրը՝ 6-ամյա Սոնա-Լանան, երեկ՝ սեպտեմբերի 1-ին առաջին դասարան է գնացել: Երգչուհի մայրիկի ընտրությամբ նա հաճախելու է «Մաքս-սեդան» մասնավոր դպրոց:

Աիդան HayFanat.com-ին ասել է, որ դպրոցի համար անհրաժեշտ իրերի գնումները հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում են արել. «Ամռանն ԱՄՆ-ում էինք, գրենական պիտույքների մի մասն այնտեղից ենք առել, որոշ պակաս իրեր էլ՝ այստեղից»:

Երգչուհուց տեղեկացանք, որ դուստրը մեծ ոգևորությամբ ու դրական տրամադրվածությամբ է դպրոց գնացել և ծանոթացել ուսուցիչների ու դասընկերների հետ:

Սոնա-Լանային տնային աշխատանքները պատրաստելու հարցում սկզբնական շրջանում կօգնի երգչուհի մայրիկը: «Քանի դեռ սովոր չի նոր շրջապատին՝ երկար չեմ թողնի դպրոցում, չեմ ուզում ծանրաբեռնել: Սկզբնական շրջանում տնային առաջադրանքները տանը կպատրաստենք, իսկ հետո՝ երկարօրյա պարապմունքների կմնա»,- ասել է Աիդան՝ նշելով, որ երեկ ինքն էլ շատ ոգեւորված է եղել: Ամբողջ ընթացքում հիշել է իր դպրոցական տարիները:

HayFanat.com-ը շնորհավորում է Սոնա-Լանային և բարի երթ մաղթում: