Դավիթ Բադալյանը՝ բեմական նոր անվան, ձայնագրման ստուդիայի և այլնի մասին

Երգիչ, պրոդյուսեր Դավիթ Բադալյանի վաղեմի երազանքն իրականացել է. բացվել է նրա ձայնագրման ստուդիան՝ «Bianco Records»-ը: «17 տարեկանից աշխատելով տարբեր ձայնագրման ստուդիաներում՝ ցանկություն ունեի իմը հիմնելու: Բանակից վերադառնալուն պես անցա գործի :) Ստուդիայի անունը թարգմանաբար նշանակում է սպիտակ, որը և՛ լավ է հնչում, և՛ մայրիկիս սիրած գույնն է :)»,- HayFanat.com-ի հետ զրույցում ասաց Դավիթը՝ խոստովանելով, որ միշտ ցանկություն է ունեցել լավ, դրական, հետաքրքիր ու նոր երաժշտություն մատուցել ունկնդիրներին:

Օրեր առաջ Դավիթն ու իր թիմը լսարանի դատին հանձնեցին «Հայաստանն է իմ ապագա» երգի պրեմիերան:

Մերի Քոչարյան, Վահագն Գրիգորյան, Մերի-ի, Արեգ Գալոյան, Մոնիկա Ավանեսյանի ու «Վաղորդյան կաթիլներ» վոկալ համույթի կատարմամաբ երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Դավիթն է:

«Սա առաջին աշխատանքը չէ, ուղղակի մասշտաբներով առաջին անգամ ենք այսպիսի մեծ նախագիծ մեկնարկում։ Երգը սկզբում կոչվում էր «Բարի գալուստ Հայաստա՛ն», հետո անվանումը փոխեցինք։ Ես առաջարկեցի մի քանի երիտասարդ կատարողների միանալ իմ նախաձեռնությանը։ Նրանցից հինգը համաձայնեցին ու ստացվեց շա՜տ հետաքրքիր հնգյակ։ Կարծում եմ՝ նրանք շատ դրական ու տաղանդավոր երեխաներ են,ովքեր պատրաստ էին նորովի հանդես գալու, առանց ամեն տեսակ ամբիցիաների,- նշեց նա:

Դավիթից տեղեկացանք, որ երգչի իր կարիեռան էլ անտեսված չէ :): Առաջիկայում նա հանդես կգա բեմական նոր անունով ու ոճով:

Լուսանկարները տրամադրել է Դավիթ Բադալյանը