Աննա Գևորգյան. «Ավագ դուստրս խանդում է քույրիկին»

Օրեր առաջ լույս աշխարհ է եկել հաղորդավարուհի Աննա Գևորգյանի երկրորդ բալիկը. Աննան ու Վլադը կրկին աղջիկ են ունեցել:

Զույգը դեռ չի կողմնորոշվում փոքրիկի անվան ընտրության հարցում: Հաղորդավարուհին ֆեյսբուքյան իր էջում փոքրիկ հարցում է անցկացրել. «Ի՞նչ կասեք, որ տարբերակն է ձեզ ամենից շատ դուր գալիս»,- սոցցանցային իր ընկերներին դիմելով՝ գրել է Աննան:

Հաղորդավարուհին նշել է, որ ամենայն հավանականությամբ սկեսուրի անունը կդնեն. «Միգուցե սկեսուր մայրիկիս անվան ժամանակակից տարբերակով կոչենք նրան՝ Հասմիկը փոխենք Ժասմինայի»:

Հաղորդավարուհու ավագ դուստրը՝ մեկ տարեկան, երկու ամսական Լեա Էվան խանդում է քույրիկին: «Լենան դեռ փոքրիկ է, շատ բան չի հասկանում, ուզում է, քույրիկի փոխարեն իրեն գրկեմ»,- ասաց նորաթուխ մայրիկը: Զույգն այժմ երկու դստրերի հետ ապրում է Երևանից դուրս գտնվող իրենց առանձնատանը: Աննան նշեց, որ մինչև քառասուն օրականը չեն հրապարակի աղջկա լուսանկարները:

Հարցին, երբ նրան կրկին եթերում կտեսնենք, հաղորդավարուհին պատասխանեց. «Առաջիկա մեկ-երկու ամսում պարզ կլինի»:

HayFanat.com-ը շնորհավորում է զույգին, իսկ փոքրիկին առողջ ու անհոգ մանկութուն մաղթում:

Լուսանկարները՝ հաղորդավարուհու ֆեյսբուքյան էջից