Արաբ երգչուհին կատարել է «Մենք ենք ու սարերը մեր» երգը

Լիբանանի «Ջունիյե» միջազգային փառատոնի ժամանակ հնչել է Ինգա և Անուշ Արշակյանների «Մենք ենք ու սարերը մեր» երգը:

Քույրերի հայտնի երգը արաբերենով ու հայերենով ներկայացրել է լիբանանցի երգչուհի Մաժիդե Ռումին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջունիյեի հայտնի փառատոնին երգչուհին այս կերպ իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության հարյուրամյակին և զոհերի հիշատակին: