Լուիզա Ներսիսյան՝ «Վերջին Մոհիկյանը» հեռուստասերիալում իր մասնակցության մասին

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանին շուտով հեռուստադիտողը կտեսնի «Վերջին Մոհիկյանը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորելու է հայ ուսուցչուհու:

Նա դասավանդելու է Հրատ Թոխատյանի կրտսեր դստերը: Մի անգամ ուսուցչուհին ծնող է կանչում, որի ժամանակ էլ ծանոթանում է հետը:

«Մի անգամ աղջկան ծնող եմ կանչում ու այդպես ծանոթանում նրա հայրիկի՝ Դավիթի հետ: Նա այդ ժամանակ ինչ-որ կոնֆլիկտի մեջ է լինում կնոջ հետ, և մեզ մոտ սկսվում է ինչ-որ հետաքրքիր արկած: Այս ամենը մի պատմություն է և շարունակական բնույթ չի կրելու, քանի որ սերիալն ամեն անգամ մի նոր պատմության վրա է հիմնված».,- պատմել է դերասնուհին:

Նազ նշել է, որ ամուսնը՝ Հրանտ Թոխատյանը չի միջամտել իր՝ նշյալ հեռուստասերիալում նկարահանվելուն: «Այնքանով Հրանտը միջամտեց, որ կարողացավ այնպես անել, որ սերիալի ռեժիսորը, իր աչքերով նայեց և սիրահարվեց Երևանին: Եկավ այստեղ և, տեսնելով մեր քաղաքն իր բոլոր գույներով, հասկացավ, որ այստեղ պետք է նկարահանել ֆիլմ: Այդ ընթացքում ես ծանոթացա ռեժիսորի հետ, նա էլ, իմանալով, որ ես դերասանուհի եմ, թող անհամեստ չթվա, բայց որոշեց որ ինչ-որ ձևով կարող եմ հետաքրքիր նայվել սերիալում»:

Նշենք, որ Լուիզա Ներսիսյանի մասնակցությամբ սերիաները եթերում կլինեն սեպտեմբերից:

Լուսանկարները՝ դերասանուհու ֆեյսբուքյան էջից