Գուրգեն Դաբաղյանը նոր ֆոտոշարք ունի

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը թույլ չի տալիս, որ իր երկրպագուները կարոտեն իրեն: Օրեր առաջ նոր՝ «Գարունն է ժպտում» երգի պրեմիերայով նրանց ներկայացած երգիչն իր նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել:

Երգչի նոր ֆոտոների հեղինակը լուսանկարիչ Խանդութ Պարույրյանն է:

Ֆոտոշարքի լուսանկարներին որպես մակագրություն Գուրգենը գրել է. «Ծանոթ պրոցես, անծանոթ թիմ…

Աշխատանքային փուլ, որը վերածվեց ջերմ ու երկարատև ընկերության: Մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ ու հավատարիմ են իրենց աշխատանքին:

Ներկայացնում եմ ֆոտոշարքի մի մասը. Գնահատականը թողնում եմ ձեզ…

Շնորհակալություն Լիլիթ Խաչատրյանին, Խանդութ Պարույրյանին, Գոհար Պարույրյանին, Եզնիկ Միքայելյանին:

Հագուստը՝ Կինզեի»: