Կայացավ Դիանա Մալենկոյի, Սոս Ջանիբեկյանի, Միշոյի, ՀՏ Հայկոյի, Մկոյի, Սոնա Շահգելդյանի և այլոց մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» ֆիլմի պրեմիերան

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ՝ սեպտեմբերի 10-ին,  մեծ էկրան բարձրացավ Դիանա Մալենկոյի, Սոս Ջանիբեկյանի, Միշոյի, ՀՏ Հայկոյի, Մկոյի, Սոնա Շահգելդյանի, Նարեկ Մակարյանի, Գրիգոր Կյոկչյանի եւ այլոց մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» կինոկատակերգությունը:

Ֆիլմի փակ դիտումից հետո ստեղծագործական կազմը կարճատեւ զրույց ունեցավ լրագրողների հետ: Գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանն ասաց, որ պետք չէ ֆիլմում լուրջ գաղափարներ փնտրել: Դրա հիմքում միայն ընկերների փոխհարաբերությունն է ու գլխավոր դերակատարներից երկուսին մարմնավորող Սոս Ջանիբեկյանի և Դիանա Մալենկոյի սիրո պատմությունը՝ համեմված հումորային տեսարաններով: 

Ռեժիսոր Դավիթ Բաբախանյանն էլ նշեց, որ իրենք ամեն բան թույլատրելիի սահմանում են արել: Իրենց հումորը ոչ ոքի չի վիրավորում ու նեղացնում: Առողջ քննադատությունից էլ ստեղծագործական թիմը չի վախենում:

Անդրադառնալով գլխավոր դերակատարների ընտրությանը՝ ֆիլմի ռեժիսոն ասաց, որ ֆիլմում պրոֆեսիոնալ դերասաններ քիչ կան, հիմնականում կինոաշխարհում հայտնի դեմքեր են: 

Ինչպես ստացվեց նախկին մտերիմ ընկերներ Միշոյի եւ ՀՏ Հայկոյի համագործակցությունը հարցին՝ Միշոն կատակով պատասխանեց, թե ինքը դեմ է եղել նրա հետ խաղալուն և նույնիսկ արդեն փոշմանել է: Ռեժիսոր Հովհաննես Բաբախանյանն էլ շտապեց շտկել իրավիճակըէ ասելով, որ հենց Միշոն է առաջարկել ֆիլմում ընդգրկել հայկոյին:

Նշենք, որ պրոդյուսերի փոխանցմամաբ՝ ֆիլմի բյուջեն կազմել է 400,000 դոլար:

Տեղեկացնանք, որ ֆիլմը դիտելու էին եկել նաև մի շարք հայտնիներ այդ թվում Ռուբեն Ջաղինյանը, Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանը՝ Լիլիթիկի հետ, Միշոն կնոջ հետ,Մկոն ու կինը, Արթուր Աբրահամը,  Սոֆի Մխեյանը, Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Արշալույս Հարությունյանն ու Լուսինե Երնջակյանը, Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանն և այլք:

Լուսանկարները՝ Blognews.am-ի