Ալեքսանդր Բաբասյանի ու կնոջ հանգիստը Դուբայում

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու կինը՝ Լիլիթը, շարունակում են վայելել կյանքը :) Ամուսիններն օրեր առաջ են Դուբայից Մոսկվա վերադարձել:

HayFanat.com-ի հետ առցանց զրույցում Ալեքսանդրը նշել է, որ տասնօրյա անմոռանալի հանգիստ են ունեցել Արաբական Էմիրություններում:

«Ընտանեկան հանգստի համար հիանալի երկիր է. խաղաղ ու հանգիստ: Առաջին անգամ էի լինում, շատ հավանեցի: Իսկապես շատ հետաքրքրի ու հագեցած ժամանակ անցկացրեցինք»,- ասել է դերասանը:

Ալեքսանդրին հատկապես գրավել է Դուբայում տիրող կարգուկանոնն ու քաղաքի մաքրությունը:

Խոսելով ստեղծագործական կյանքում տիրող տևական դադարի մասին՝ վերջինս նշել է, որ սերիալներում ու գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ պարբերաբար ունենում է, որոնք ինչ-ինչ պատճառներով մերժում է:

«Շուտով ընտանիքս հետ կրկին Հայաստան եմ գալու: Չի բացառվում, որ առաջիկայում դարձյալ հեռուստաէկրաններին կլինեմ :)»: