Էմմա Ուոթսոնը հայտնվել է օֆշորային սկանդալի կենտրոնում

Ո՞վ կմտածեր, որ քնքուշ ու ջանասեր դերասանուհի Էմմա Ուոթսոնի անունը կարող էր հայտնվել «պանամական փաստաթղթերի» տվյալների բազայում. այս մասին գրում է The Independent-ը։

Որոշ ժամանակ առաջ «Harry Potter» ֆիլմի աստղը ստեղծել է սեփական օֆշորային ընկերությունը (ընկերություն, որը գրանցվում է հատուկ գոտում՝ հարկերից և հաշվետվություններից խուսափելու համար):

 

Դերասանուհու պաշտոնական ներկայացուցիչը շտապել է մեկնաբանել, որ դերասանուհին օֆշորային ընկերությունը բնավ չի ստեղծել հարկերից խուսափելու համար:

 

«Էմման, ինչպես մյուս հայտնիները, ստեղծել է օֆշորային ընկերություն՝ իր անձի գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,- մեկնաբանել է դերասնուհու մենեջերը