Քենդլ Ջեների ու ռեփեր Թայգան բաժանվել են

Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քենդլ Ջեների և ռեփեր Tyga-ի ընկերություն անելուն անդրադարձել ենք: Այսօր համացանցում լուրեր են տարածվել, թե իբր զույգն երկու տարի ընկերություն անելուց հետո բաժանվել է: 

Խոսակցությունների ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ մայիսի սկզբին կայացած “Met Gala”–ի շքեղ պարահանդեսին հեռուստաաստղն ու ռեփերն առանձին են ներկայացել, իսկ Մայրերի օրը Tyga-ն անցկացրել է մեկ այլ մոդելի ընկերակցությամբ։

Daily Mail-ը կապ է հաստատել զույգի ներկայացուցիչների հետ և մեկնաբանություն խնդրել։ Պարզվում է՝ Քայլին և Tyga-ն վերջնականապես բաժանվել են։ Թե ինչն է զույգի բաժանման պատճառը հայտնի չէ, բայց վարկածներից մեկն այն է, որ ռեփերի նախկին կին և նրա որդու մայր Բլեք Չայնան շուտով երեխա է պարգևելու Քայլիի եղբորը՝ Ռոբ Քարդաշյանին։