Իր կատարմամբ Իվետա Մուկուչյանը կեզրափակի մրցույթային հատվածը

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին մնացել է մեկ օր: Մրցույթի պաշտոնական կայքն այսօր հրապարակել է եզրափակչին ելույթ ունեցող երկրների հերթականությունը: 

Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը կերգի 26-րդ համարի ներքո: Նա իր՝ «Love Wave» երգով կեզրափակի մրցույթային հատվածը:

HayFanat.com-ը փայլուն ելույթ է ցանկանում Իվետային, իսկ մեր, սփյուռքում ապրող հայրենակիցներին, կոչ անում քվեարկել վերջինիս օգտին: