Իվետա Մուկուչյանը՝ "Eurovision’s Next Top Model 2016"-ի հաղթող

Բրիտանական «Wiwibloggs» կայքը ամեն տարի քվեարկություն է անցկացնում «Եվրատեսիլ»-ի հաջորդ թոփ մոդելին որոշելու համար։

Մայիսի 3-ին ավարտվել է քվեարկության առաջին փուլը և ձայների մեծամասնությամբ առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանը երգի մրցույթում ներկայացնող Իվետա Մուկուչյանը:

 

Ձայների 31.45%-ով նա հաղթել է քվեարկությունը՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Բուլղարիայի ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ Իվետա մրցույթի եզրափակիչ փուլին երգելու է 36-րդ համարի ներքո: Նա կատարելու է «Love Wave» երգը: