Լևոն Շարաֆյանը,Մարինե Միասյանը, Էմմին, Անի Քրիստին և այլք՝ Ջոնի Կարապետյանի նոր տեսահոլովակում

«Պանդուխտ հայեր». Այսպես է կոչվում ամուսնությունից ու առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած, երգիչ Ջոնի Կարապետյանի նոր երգը, որը նվիրված է աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերին:

Պարային երգի խոսքերի և երաժշտության հեղինակը հենց երգիչն է: Գործիքավորումն արել են Կարնն ու Սևակը:

Լոս Անջելեսում բնակվող հայտի հայերի՝ Լևոն Շարաֆյանի, Հարություն Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի, Արաքսյա Վարդերեսյանի,  Արա Թորոսյանի, Մարինե Միասյանի, Էմմիի, Անիի Քրիստիի, Նորոյի և այլոց մասանկցությամբ նոր տեսահոլովակի նկարահանումններն արդեն ավարտված են: Ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:

Երգիչը HayFanat.com-ի հետ զրույցում նշել է, որ այժմ տեսահոլովակի մոնտաժային աշխատանքների վրա են տարվում: Պրեմիերան տեղի կուենան եկող շաբաթ:

Մինչ պրեմիերան ամերիկաբնակ երգիչը ներկայացրել է տեսահոլովակի անոնսը, որն էլ առաջարկում ենք դիտել ստորև: