Էրիկը ներկայացրել է իր «ամենալավին»

Հետեվրատեսիլյան թոհուբոհից հետո, այս օրը երգիչ Էրիկը պրեմիերայով է սկսել: Նրա նոր «Իմ ամենալավը» կոչվող լիրիկ երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է ամերիկաբնակ Սվետլանա Բոսնոյանը: Գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը:

Տեսահալովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:

Տեսահոլովակում նկարահանվել են Հայոկոն ու Անահիտ Սիմոնյանը, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը, Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը, Արսեն Գրիգորյանն ու Ջուլիետտան, Նարեկ Բավեյանն ու կինը, ով ի դեպ հղի է :)

Ներկայացնելով նոր գործը՝ երգիչը գրել է. «Ահա և այն տեսահոլովակը՝ նկարահանված մի երգի վրա, որն արդեն հասցրել էիք սիրել և որի պրեմիերան խոստացել էի անել այսօր։

Երգը նվիրում եմ մեր ամենալավ աղջիկներին։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել ողջ նկարահանող խմբին ՝ ռեժիսոր Արթուր Մանուկյանի գլխավորությամբ և իմ ընկերներներին ,ովքեր գեղեցկացրեցին այս տեսահոլովակը իրենց ներկայությամբ :)

Կսպասեմ Ձեր արձագանքներին !

Բարի դիտում !!!»:

.be