«Պրեմիերա 3»-ի հաղթողը Նարե Գևորգյանն է

«Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող հերթկան երաժշտական նախագիծը՝ «Պրեմիերա 3»-ն արդեն ավարտված է: Հաղթողը՝ «Հայսուպերսթար 2»-ի մասնակից Նարե Գևորգյան է, ով մրցույթին մասնակցում էր «Արև» երգով:

Երգչուհուն հաղթանակ բերած երգի հեղինակը Լուսինե Թորոսյանն է:

Իր անունը, որպես հաղթող լսելուց հետո, Նարեն ասել է, որ մրցույթային առաջին օրվանից մտածել է, որ հաղթողը պետք է Հայկ Հունանյանը լինի:

 «Ինքս էլ նրա օգտին եմ քվեարկել: Մտածում էի նա կամ Նիկը կհաղթեն: Երբեք մտքովս չէր անցնում, որ իմ անունը կլսեմ»,- նշել է հուզմունքից արցունքները հազիվ զսպող Նարեն:

Երգչուհու հավաստմամաբ՝ «Արև» երգը շուտով տեսահոլովակ կունենա:

HayFanat.com-ը շնորհավորում է երիտասարդ երգչուհուն և նորանոր հաջողությւոններ ցանկանում:

 

.be