Ի՞նչ երազանք ունի Մագան

Երգչուհի Մագան նորությամբ է հանդես եկել: Այսօր նրա YouTube-յան պաշտոնական էջում տեղի է ունեցել նոր՝ «Երազանքս», կոչվող երգի պրեմիերան:

Երգչուհու նոր երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:

Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը: Գործիքավորումն արել են Կարենն ու Սևակը:

Տեսահոլվակի շրջանակներում երգչուհու ոճով զբաղվել է ոճաբան Արմեն Գալյանը:

Ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով նոր գործը՝ Մագան գրել է. «Ահա և հասունացավ պահը, երբ պետք է ներկայացնեմ Ձեզ իմ նոր աշխատանքը: «Երազանքս» երգը շատ սիրելի է իմ կողմից, այն ինձ են վստահել հենց երգի հերոսները: Սիրո և ընտանիքի իրական երջանիկ պատմությունը սիրով ներկայացնում ու մաղթում եմ նաև Ձեզ: Շնորհակալություն իմ բոլոր ընկերներին, աշխատանքային և նկարահանող թիմին, բոլոր նրանց, ովքեր արդեն երկար սպասում էին այս երգի տեսահոլովակին: 

Մաղթում եմ Ձեզ նման մեծ սեր և երջանկություն: «ԵՐԱԶԱՆՔՍ» …արդեն Ձեր տեսադարանում…»: