Աննա Գրիգորյան Vs Մերի Մակարյան. Ո՞վ ում է կրկնօրինակում

Հայ հայտնիները քննարկումների կիզակետում են հայտնվում հատկապես այն ժամանակ, երբ ուշադիր երկրպագուները նրանց տեսահոլովակը, հագուստը կամ մեկ այլ իր համեմատում են գործընկերներից մեկի աշխատանքի կամ զգեստի հետ:

Վերջին` ամենաթարմ օրինակը հաղորդավարուհիներ Աննա Գրիգորյանի  և Մերի Մակարյանի երկար սև զգեստների համեմատությունն է: Ինչքան էլ վերջիններս նշեն, որ ոչ մեկին չեն կրկնօրինակում, միևնույնն է, այդ մասին խոսակցությունները պարբերաբար շարունակվում են:

Առաջարկում ենք համեմատել ներկայացված լուսանկարներն ու որոշել` նմանություններն ու տարբերությունները: