Անուշիկ Ալավերդյանը, Էմմին, Արփին, Մարիամ Մելիքյանն ու Անի Ավդալյանը՝ ապագա մայրիկ

Վերջին տարիներին հայկական շոուբիզնեսի հայտնիները մեկը մյուսի ետևից լքում են ամուրիների շարքերը: Նախորդ տարի ամուսնացած հայկական էստրադայի երգչուհիներից ոմանք ուրախալի նորություն ունեն. բալիկի են սպասում :)

HayFanat.com-ն առանձնացրել  է մայրանալ պատրաստվող հայտնիներին :)

Անուշիկ Ալավերդյան
2014 թվակականի ամռանը պսակադրված Կարեն Մամիկոնյան և Անուշիկ Ալավերդյան զույգը սպասում է առաջնեկի լույս աշխարհ գալուն: Երաժշտական ընտանիքում համալրում տեղի կունենա աշնանը: Ըստ Անուշիկի՝ իրենք դեռ չեն պարզել երեխայի սեռը: Ապագա մայրիկից պարզեցինք, որ հղիությունը լավ է տանում և առաջիկայում դեռ շատ համերգներ կունեն:

Արփի Շահնուբարյան
Երգչուհի Արփին և թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանը նույնպես սպասում են իրենց առաջնեկին: Արփին հղիության 7-րդ ամսում է: Աղջնակը, ում ծնողների որոշմամբ կտան Արևիկ անունը,  լույս աշխարհ կգա հուլիսին։

Հղիության ընթացքում Արփին շարունակում է աշխատել: Վերջերս նոր տեսահոլովակ թողարկած երգչուհին հայտնեց, որ այժմ իրեն շատ լավ է զգում ու հույս հայտնեց, որ մինչև վերջ էլ այդպես կլինի:

Էմմի
Երգչուհի Էմմին միշտ հանրությունից հույժ գաղտնի է պահել անձնական կյանքին առնչվող հարցերը: Նրա գաղտնի ամուսնության մասին լուրերի հաստատվելուց հետո համացանցում խոսակցությւոնների նոր ալիք բարձրացավ, թե իբր նա  4 ամսական հղի է: Խոսակցությունների ալիքի դեռ չէր հանդարտվել, երբ Էմմին ԱՄՆ-ում կայացացծ  «World Armenian Entertainment Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը ներկայացավ փորիկը թաքցնող սևզգեստով:):EmmyԱնի Ավդալյան
Ոճաբան-վարսահարդար Անի Ավդալյանը հղիության 7-րդ ամսում է: Փոքրիկի համար անհրաժեշտ իրերի գնումներով զբաղվող զույգը նրան անվանակոչելու է Դավիթ:Ani

Մարիամ Մելիքյան
Հաղորդավարուհի, հայկական հումորային մի շարք նախագծերից հայտնի Մարիամ Մելիքյանի ու ամուսնու՝ Գոռի առաջնեկը նույնպես աղջիկ է, նա լույս աշխարհ կգա նոյեմբերին :) Mariam

HayFanat.com-ը շնորհավորում է ապագա մայրիկներին և թեթև ծննդաբերություն ցանկանում: