Անդոյի ընտանեկան հանգիստը Դիլիջանում 

Հումորիստ-դերասն Անդրանիկ Հարությունյանի ամառը հայրենիքում է անցել: Նա իր ընտանիքի հետ արձակուրդները վայելել է Հայաստանի գեղատեսիլ վայրերում: Երևանի Կամերային թատրոնի դերասանի կնոջ՝ Մերիի փոխանցմամբ՝ հասցրել են լինել Դիլիջանում, Ստեփանավանում, Իջևանում ու Կիրովականում:

«Անդոյի զբաղվածության պատճառով երկրից չկարողացանք բացակայել, բայց չենք դժգոհում, Հայաստանում էլ հիանալի հանգստացանք և դեռ շարունակում ենք հանգստանալ: Այժմ Դիլիջանում ենք, որտեղ հիանալի եղանակ է, մաքուր օդ ու անկրկնելի բնություն: Անմոռանալի օրեր ենք անցկացնում: Կտրվել ենք առօրյա հոգսերից ու վայելում ենք ամեն մի պահը»,- ասել է Մերին:

Դիլիջանում ամուսինները Պարզ լիճ են գնացել, Հաղարծին վանք այցելել:

Դերասանի կինը հանգիստ ասելով հասկանում է ծովափ, ավազ ու արեւ :) «Ջրի սիրահար եմ, բացի դա՝ ծովի ջուրն ու արևը շատ օգտակար է»:

Լուսանակրները՝ Մերի Հարությունյանի ֆեյսբուքյան էջից