Արամեն, Ավետ Բարսեղյանը, Գայանե Ասլամազյանը, Դալիթան և այլք՝ Անգելինա Գասպարյանի նոր տեսահոլովակի շնորհանդեսին

Պատանի երգչուհի Անգելինա Գասպարյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել: «Սերն ամենուր է» վերնագրով երգչուհու նոր երգի խոսքերը գրել է Ավետ Բարսեյանը, երաժշտության հեղինակը Սյուզի Մովսեսյանն է:

Պարային երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Անգելինայի հետ հոլովակում նկարահանվել են “Swag Dance Show” պարային խմբի երիտասարդ պարողները:

Օրեր առաջ երեւանի ակումբներից մեկում տեղի է ունեցել տեսահոլովակի փակ պրեմիերան, որին ներկա են եղել Անգելինայի մտերիմ ընկերները, որոնց թվում են եղել Արամեն, Ավետ Բարսեղյանը, Գայանե Ասլամազյանը, Դալիթան, Արեն Բայադյանն ու այլք:

Ստորև առաջարկում ենք դիտել Անգելինայի գունեղ տեսահոլովակը: