Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ցանկանում են երկվորյակներ որդեգրել Հայաստանից

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանի հարազատները տեղեկություն են տարածել, որ Քիմն ու ամուսինը՝ աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը  ցանկություն ունեն երկվորյակների որդեգրել Հայաստանից:

Ըստ նրանց՝ զույգը ցանկանում է երկրորդ երեխան ունենալ, սակայն Քիմին չի հաջողվում հղիանալ: Նա անգամ դիմել է արհեստական բեղմնավորման մեթոդին, բայց այն ցանկալի արդյունք չի տվել։ 

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենց դստեր և Քիմի քրոջ Քլեո Քարդաշյանի հետ Հայաստան էին եկել այս տարվա ապրիլի սկզբին: 

Հինգ օրյա այցի ժամանակ նրանք հարգանքի տուրք են մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև՝ նկարահանել “Keeping up with the Kardashians” ռեալիթի շոուի հերթական մասերը:

Նշենք, որ Քիմը ամերիկյան հեռուստաշոուներից մեկի ժամանակ խոսել էր Հայաստան կատարած իր ուղևորության մասին և ասել, որ երբեք ոչ մի տեղ իրեն այդքան լով ու հանգիստ չի զգացել, որքան որ Հայաստանում: