Միշոն, ՀՏ Հայկոն, Մկոն, Սոս Ջանիբեյանը, Դավիթ Թովմասյանը, Դիանա Մալենկոն, Սոնա Շահգելդյանը և այլ հայտնիներ՝ Դավիթ Բաբախանյանի նոր ֆիլմում

Օրեր առաջ «Շարմ» ընկերությունը հրապարակել էր ռեփերներ ՀՏ Հայկոյի և Միշոյի համատեղ լուսանկարներն ու հետաքրքրության ալիք բարձրացրել:

«Հայ տղերք» խմբի երբեմնի երկրպագուները նույնիսկ հույս ունեին, որ տղաները, դարձյալ , միասին են աշխատում: Իսկապես, նրանք կրկին միավորվել են. պատճառը ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի «Հյուսիս-հարավ» կինոկատակերգությունն է:

Ֆիլմի գլխավոր հերոսները չորս ընկերներ են, որոնք թեև շա՜տ տարբեր են, բայց ուսանողական տարիներին ծնված ընկերությունը միավորում է նրանց մինչ օրս: Տղաների կյանքը կարծես թե հաջողված է, և ամեն ինչ իր բնականոն հունով էլ կշարունակվեր, եթե Նվերը (Դավիթ Թովմասյան) չհամաձայնվեր կատարել օլիգարխ Լամբերտ Խաչատուրովիչի պատվերը…

Ֆիլմում ընդգրկված են ռեփերներ Միշո, ՀՏ Հայկո, դերասններ Սոս Ջանիբեկյանը, Դավիթ Թովմասյանը, Մկրտիչ Արզումանյան, դերասնուհի-հաղորդավարուհի Դիանա Մալենկոն, երգիչ Ռոլանդ Գասպարյանը, Սոնա Շահգելդյանն ու այլք:

Դերասանական արվեստին վարպետորեն տիրապետող Մկրտիչ Արզումանյանը մարմնավորում է բացասական հերոսի:

Ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան նոր  ռոմանտիկ կինոկատակերգությունը էկրան կբարձրանա սեպտեմբերին:

Լուսանկարները՝ «Շարմ» ընկերության